Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բավական է շեշտը դնել շոուների վրա, ժամանակն է ընդունել, որ ամեն ինչի շարժիչ ուժը տնտեսությունն է»

«Բավական է շեշտը դնել շոուների վրա, ժամանակն է ընդունել, որ ամեն ինչի շարժիչ ուժը տնտեսությունն է»
20.05.2013 | 16:57

Գազի հնարավոր թանկացումն անհանգստացրել է նաև հայ գիտնականներին, ովքեր ուղիներ են փնտրում լուծելու ժողովրդի առջև ծառացած խնդիրները:

Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ և տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ այսօր ներկայացրեցին արևային տեխնիկայի` որպես վառելիքի շահավետ տեսակ, կիրառման շուրջ իրենց տեսակետներն ու կարծիքները:
«Մեր ծրագիրը թույլ է տալիս լուրջ էներգետիկ ներդրում կատարել Հայաստանում: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Մենք կարող
ենք դուրս գալ տնտեսական այս ծանր վիճակից և ունենալ արտադրության հիանալի մի տեսակ, որն ունի նաև արտահանման հնարավորություն: Մեր պրոֆեսիոնալ և գիտական մակարդակը, մասնագետները, հնարավորություն ունեն այս խնդիրը լուծելու առանց որևէ մեկի միջնորդության: Մեր նման երկիր ունեցողը պետք է ինքնուրույն սկսի լուծել սեփական պրոբլեմները` հույսը դնելով միայն իր վրա»,-ասաց Վ.Համազասպյանը, ով գտնում է, որ նախևառաջ պետք է օրենք ընդունել, որ Հայաստանում արևային տեխնիկայից օգտվողների վրա լրացուցիչ հարկեր չսահմանվեն: Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ գիտնականի, մեծ ներդրումներն են: «Մենք Հայաստանի իշխանություններից ներդրումներ չենք ուզում, ընդամենը ուզում ենք, որ այն ներդրումներին, որոնք մենք ենք կարողանում բերել` չխանգարեն»,-ասաց բանախոսը` հավելելով, որ թեև արևային տեխնիկան եկամտային առումով հսկայական օգուտ կբերի Հայաստանին, բայց ձեռնտու չէ գազ մատակարարող կազմակերպություններին և միանշանակ վնասում է նրանց շահերին: «Աշխարհը արևային տեխնիկային նայում է որպես էներգիայի լրացուցիչ աղբյուրի, բայց մենք նայում ենք որպես տեխնոլոգիայի, որից կարելի է վառելիքի տարբեր տեսակներ ստանալ: Հարյուր, երկու հարյուր տարի հետո միայն արևն է մնալու»,-ընդգծեց գիտնականը:
Մյուս բանախոսի` Գրիգոր Մնացականյանի փոխանցմամբ, արևային տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա գյուղացու էներգետիկ հոգսը թեթևացնել մոտ 60 տոկոսով. «Վարչապետը 30 տոկոսով է թեթևացնում, այն էլ ո՞ւմ հաշվին` չգիտենք: Այսօրվա իշխանությունը Համազասպյանի նման գիտնականներին աչքաթող է արել: Թող վերջապես իմանան` տեխնոկրատիան շուտ թե ուշ պետք է ի հայտ գա»,-ասաց նա` վրդովմունք հայտնելով, որ բավական է շեշտը դնել շոուների, երգ-երաժշտության, պարարվեստի վրա, որ ժամանակն է ընդունել, որ ամեն ինչի շարժիչ ուժը տնտեսությունն է: «Եթե պետություն ձևավորվել է, ուրեմն պետք է առաջինը լուծենք էներգետիկ անվտանգության հարցը: Ամբողջ աշխարհը մտահոգված է` վաղը գազը վերջանալու է, այս ռեսուրսները սպառվելու են, բոլորը լուրջ աշխատանքներ են կատարում, լուրջ ներդրումներ են արվում պետության կողմից: Իսկ մենք թե ինչու չենք վերցնում այս ուղղությունը, չգիտեմ»,-տարակուսեց պարոն Մնացականյանը:
Բանախոսները նշեցին, որ Հայաստանի հելիոֆիկացիայի խորհրդի կողմից մշակված Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիայի հեռանկարային ծրագիրը, որը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ, վաղուց պատրաստ է ներդրման համար, սակայն, անհայտ պատճառներով, անտեսվում է կառավարության կողմից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ